Երկի'ր սիրելի, սրտիս երազում
Դեզն է արևի ջրերում խաղաղ:
Կուզեի կորչել անհետ քո բազում
Կանաչ արտերում այս հազարատաղ:
Կցորդի շուրջը ՝ շեկ դեզատեղի,
Երեքնուկն ահա փիլոնն է ուսել,
Եվ ղողանջում են նման թզբեհի
Ուռենիները՝ նրբահեզ կույսեր:
Թխպեր է ծխում ճահիճը մարմար,
Ծխահամ ունի կորը երկնաքեր:
Լռությամբ՝ գաղտնի, ես մեկի համար
Պահում եմ սրտիս խորքերում մտքեր:
Դիմավորում եմ, ընդունում եմ հար,
Գոհ ու երջանիկ լինեմ հոգեհան,
Ծնվել եմ ահա, եկել եմ աշխարհ,
Որ շուտ, անհապաղ լքեմ ես նրան: